Jump to content

Գրիգոր Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Վարդանյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Վարդանյան
Ծնվել էփետրվարի 18, 1868(1868-02-18)
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Մահացել է1938
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ

Գրիգոր Մինասի Վարդանյան (փետրվարի 18, 1868(1868-02-18), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - 1938), Անդրկովկասում ու Հայաստանում բոլշևիկյան հեղափոխական շարժումների և խորհրդային ռեժիմի հաստատման մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1905 թվականը եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1889 թվականին տեղափոխվել է Բաթում, աշխատել նավթագործարանում։ 1895 թվականին, որպես հնչակյան կուսակցության գործիչ, ձերբակալվել է թուրքական կառավարության կողմից և դատապարտվել 15-ամյա ուղղիչ աշխատանքի։ 1896 թվականին ընդհանուր ներմամբ ազատվել է և արտաքսվել է Ռուսաստան։ 1897 թվականից բնակություն է հաստատել Բաքվում։ Հեռանալով «Հնչակյան» կուսակցությունից, Ստեփան Շահումյանի ղեկավարությամբ մասնակցել է «Կայծ» և «Նոր խոսք» թերթերի հրատարակմանը։ 1906 թվականից Թիֆլիսում զբաղվել է ուսուցչությամբ, պրոպագանդիստական աշխատանք տարել ուսուցիչների շրջանում, մամուլում դեմ է արտահայտվել դաշնակցության գաղափարներին։ 1907 թվականին կուսակցության Թիֆլիսի կազմակերպությունից մասնակցել է Բաքվի Անդրկովկասյան կազմակերպությունների կոնֆերանսին։ 1915 թվականին զորակոչվել է Կովկասյան ռազմաճակատ։ 1917 թվականին ընտրվել է Խոյի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ Նույն թվականին զորացրվել է, աշխատակցել Թիֆլիսի «Պայքար» և բոլշևիկյան «Բանվոր» թերթերին։ 1918 թվականին Թիֆլիսում հրատարակել է «Կարմիր օրեր», «Կարմիր դրոշակ», 1919 թվականին Մոսկվայում՝ «Կարմիր դրոշակ» թերթերը։ 1920-1921 թվականներին աշխատակցել է Բաքվի «Կոմունիստ» թերթին։ 1921 թվականի փետրվարին XI կարմիր բանակի հետ մտել է Զանգեզուր։

Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և այնտեղ խորհրդային կարգեր հաստատելուց հետո ՀԽՍՀ ժողկոմխորհի կողմից ուղարկվել է Թավրիզ և կազմակերպել 6 հազար հայ փախստականների վերադարձը Զանգեզուր։ Եղել է եկեղեցական գործերով ՀԽՍՀ ժողկոմխորհի ներկայացուցիչ։ 1924 թվականից Վարդանյանը ՀՕԿ-ի պատասխանատու քարտուղարն էր, գլխավոր վարչության նախագահը։ Խորհրդային Միության, Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում կազմակերպել է ՀՕԿ-ի բաժանմունքներ։ Ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 319